


Tournament ChessAcademy.am
Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված մանկապատանեկան բաց մրցաշար
2025-02-19Հայաստանի շախմատի ակադեմիան Շախմատի ակադեմիայի ակումբի հետ համատեղ 2025թ. հունիսի 28-ից հուլիսի 4-ը կազմակերպում է Ստեփան Ավագյանի հուշամրցաշարը` պատանեկան միջազգային մրցաշար, տարբեր տարիքային խմբերով, շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով: Հուշամրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 2,100,000 ՀՀ դրամ: Մրցաշարերում 1-3-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն մեդալներով և պատվոգրերով:
Մրցաշարի անցկացման վայրը՝ քաղաք Ջերմուկ, «Ջերմուկ Աշխարհ» առողջարանային համալիր:
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ
Մինչև 18 տարեկան պատանիների և աղջիկների խմբում մասնակցելու իրավունք ունեն շախմատի որակավորման առաջին կարգ, ազգային և միջազգային վարկանիշ ունեցող շախմատիստները: Մրցաշարում կհաշվարկվի ազգային և միջազգային վարկանիշ։
Միայն ՖԻԴԵ-ի նույնականացման համար ունեցող շախմատիստները կարող են մասնակցել մրցաշարին։ ՖԻԴԵ-ի նույնականացման համար չունենալու դեպքում մինչև հունիսի 23-ը դիմեք Հայաստանի շախմատի ֆեդերացիա կամ այցելեք հետևյալ հղումով՝ https://chessfed.am/am/fide-registration-form։
Մինչև 12տ. պատանիներ և աղջիկներ` առնվազն II կարգ (2014թ․ծնված և մարզերից մասնակիցների համար՝ III կարգ)
Մինչև 10տ. պատանիներ և աղջիկներ` առնվազն III կարգ (2016թ․ծնված և մարզերից մասնակիցների համար՝ IV կարգ)
Մինչև 8տ. պատանիներ և աղջիկներ` առնվազն IV կարգ (2018թ․ծնված և մարզերից սահմանափակ քանակով ոչ կարգային)։
Մինչև 10 և 12 տարեկան պատանիների և աղջիկների խմբերում կհաշվարկվի ազգային վարկանիշ։
ԺԱՄԱԿԱՐԳ
Մինչև 18 և 12 տարեկան պատանիների և աղջիկների խմբում 90 րոպե մինչև խաղի ավարտը՝ յուրաքանչյուր քայլի համար 30 վայրկյան հավելումով:
Մինչև 10 և 8 տարեկան պատանիների և աղջիկների խմբում 60 րոպե մինչև խաղի ավարտը՝ յուրաքանչյուր քայլի համար 30 վայրկյան հավելումով:
Խաղից ուշանալու թույլատրելի ժամանակը սահմանվում է 30 րոպե:
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
Ամսաթիվ |
Տուր |
Ա և Բ մրցաշարեր |
28 հունիսի |
բացման արարողություն |
15։00 |
28 հունիսի |
I |
16:00 |
29 հունիսի |
II |
10:30 |
30 հունիսի |
III |
10:30 |
30 հունիսի |
IV |
16:00 |
1 հուլիսի |
V |
10:30 |
2 հուլիսի |
VI |
10:30 |
2 հուլիսի |
VII |
16:00 |
3 հուլիսի |
VIII |
10:30 |
4 հուլիսի |
IX |
10:30 |
4 հուլիսի |
փակման արարողություն |
17:00 |
ԳՐԱՆՑՈՒՄ
Մասնակիցների գրանցումը կատարվում է օնլայն տարբերակով: Մրցաշարի պաշտոնական կայքէջում անհրաժեշտ է սեղմել ԳՐԱՆՑՎԵԼ կոճակին, լրացնել բոլոր դաշտերը և կատարել վճարումը: Բանկային քարտի բացակայության դեպքում մասնակցության վճարները կարող եք փոխանցել Շախմատի ակադեմիայի ակումբի հետևյալ հաշվեհամարին՝
Շահառու՝ «Շախմատի ակադեմիայի ակումբ» ՍՊԸ
Բանկ՝ Ամերիաբանկ ՓԲԸ
Հ/հ՝ 1570091773770100
ՀՎՀՀ՝ 02308854
Փոխանցում կատարելիս նպատակ դաշտում նշել մասնակցի անունը և ազգանունը, ծննդյան տվյալները, կարգը, հեռախոսահամար, տարիքային խումբ, Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի մասնակցության վճար:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
*Մասնակիցների և մարզիչների բոլոր ծախսերը հոգում է գործուղող կազմակերպությունը:
- Ակադեմիայի բոլոր սաների համար մուտքավճարները կզեղչվեն 20%-ով,
- Հայաստանի պատանիների և աղջիկների առաջնության եզրափակիչ մրցաշարին մասնակցած ակադեմիայի սաների համար մուտքավճարները կզեղչվեն 50%-ով,
- Հայաստանի պատանիների և աղջիկների առաջնությունում 1-3-րդ տեղեր զբաղեցրած ակադեմիայի սաների համար մասնակցությունը անվճար է:
*Մուտքավճարների ետ վերադարձի դեպքում կկատարվի 20% պահում։
ՄՈՒՏՔԱՎՃԱՐ
Մասնակիցներ |
մինչև 30․05․2025 |
մինչև 23․06․2025 |
մինչև 27․06․2025 |
Մինչև 18տ. /2000 և ավել միջ․ վարկանիշ/ |
10 000 |
15 000 |
20 000 |
Մինչև 18տ. /2000-ից ցածր միջ․ վարկանիշ/ |
15 000 |
20 000 |
25 000 |
Մինչև 18տ. /I կարգ/ |
20 000 |
25 000 |
30 000 |
Մինչև 12տ. |
10 000 |
15 000 |
20 000 |
Մինչև 10տ. |
10 000 |
15 000 |
20 000 |
Մինչև 8տ. |
10 000 |
15 000 |
20 000 |
ՀՅՈՒՐԱՆՈՑ /3 անգամյա սնունդով 1 անձը/
Հյուրանոց |
Մասնակից
|
Ուղեկցող անձ |
Գրանդ Ռեզորթ Ջերմուկ /մինչև 12տ․ անվճար/ |
20 000 |
20 000 |
Արմենիա առողջարան /մինչև 7տ․ անվճար/ |
10 000 |
15 000 |
Մոսկվա հյուրանոց /մինչև 5տ․ անվճար/ |
10 000 |
15 000 |
Ջերմուկ Աշխարհ /մինչև 5տ․ անվճար/ |
15 000 |
15 000 |
Մրցաշարի կազմակերպչական հարցերով /գրանցում, հյուրանոց, տրանսպորտ/ դիմել՝ Հայաստանի շախմատի ակադեմիա Հեռ․՝ +374 10 44 84 73, բջջ.՝ +374 43 44 84 73 /գրանցում/, +374 91 19 25 14 /հյուրանոց, տրանսպորտ/։
Պաշտոնական կայքէջ՝ jermuk.chessacademy.am
Էլ․հասցե՝ tournaments@chessacademy.am
Մրցաշարի տնօրեն
Վարդուհի Սարգսյան